Սիլվա Հակոբյանը շնորհավորել է դստերը՝ հրաշք Միլային

Այսօր Սիլվա Հակոբյանի ընտանիքում տոն է․ նրա հրաշք դստեր՝ Միլայի տասնմեկամսյակն է։ Գեղեցկուհի երգչուհին լուսանկարներ զետեղել և հուզառատ շնորհավորել դստերը։

Պայծառ Միլայի լուսանկարին կից նա գրառել է․ «Շնորհավոր տասնմեկամսյակդ, իմ փոքրիկ ծաղիկ»։ Իրապես, Միլան իսկական ծաղիկ է՝ վարդագույն հրաշք։ Նուրբ վարդագույն վարդով զարդարված են նրա հրաշալի մազերը։

Միլան բաց վարդագույն զգեստ է կրում՝ ծավալուն ու անչափ գեղեցիկ։ Այն երկշերտ է, գեղեցիկ փոռիկներով։ Վերևի շերտը թափանցիկ է՝ ասեղնագործությամբ։ Հիանալի զգեստը զարդարված է նաև գույնզգույն ծաղիկներով։ Բալիկը կրում է գեղեցիկ արծաթագույն բոկոտիկներ։ Նա իր հրաշալի կապույտ աչուկներով նայում է դեպի պայծառ ապագա։

Մյուս լուսանկարում Միլան այս առավոտյան է՝ հրաշալի սանրվածքով ու, ինչպես միշտ, պայծառագույն ժպիտով։

Շնորհավորում ենք հրաշագեղ բալիկին՝ լավագույնը մաղթելով Միլային։ Բալիկը մայրիկի հետևորդների սիրելին է․ նա իր էջի գլխավոր հերոսուհին է։