Արփի Գաբրիելյանն առաջին լուսանկարն է հրապարակել որդու հետ. ՖՈՏՈ

Երգչուհի Արփի Գաբրիելյանը, որն օրեր առաջ մայր է դարձել, առաջին լուսանկարն է հրապարակել որդու հետ։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում երգչուհին ջերմ գրկել է փոքրիկին ու գրել. «Իմ Տղա… Իմ Աստծո պարգեւ… Քեզ երկա՜ր էի սպասել…»։

Նշենք, որ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի որդին լույս աշխարհ է եկել հուլիսի չորսին։ Զույգը նրան տվել է Ռոբերտ անունը։