Տղերքը նոր դիրք են գրավել

Ըստ նախնական ոչ պաշտոնական տեղեկության հայկական ուժերը նոր դիրքեր են գրավել։

Այս մասին դեռ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց համացանցում մարդիկ ակտիվորեն քննարկում եւ տոնում են։

Սպասենք պաշտոնական տեղեկատվության։

Քիչ առաջ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ հայկական զինուժի  տիրապետության տակ է անցել ադրբեջանական Ղարդաշ դիրքը, որտեղից Ադրբեջանը պարբերաբար հրետակոծում էր Բերդ քաղաքը։