Ինչպես կարգավորել արյան ճնշումը յոդի օգնությամբ…

Արյան գերճնշման դեպքում զգացողությունները շատ տհաճ են լինում: Նախ նկատվում են պարբերական գլխացավեր, սրտխփոց, իսկ այնուհետև ձեռքերի ու ոտքերի մատների թմրածություն և արյան հոսք դեպի գլուխ:Այս ամենը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի խնդիրը հարկավոր է հնարավորինս շուտ կարգավորել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հետաքրքիր մեթոդ, որի օգնությամբ ձեզ կհաջողվի կարգավորել արյան ճնշումը՝ առանց դեղամիջոցներ օգտագործելու: Այս պրոցեդուրան իրականացվում է երկու փուլով, որի ընթացքում հարկավոր է կատարել 10 օր տևողությամբ դադար: Այս մեթոդով բուժումն իրականացնելու համար հարկավոր է բամբակյա ձողիկը թրջել յոդի մեջ և օղակ անել մարմնի տարբեր հատվածներում:

1-ին օրը՝ ձախ ձեռքի դաստակի շուրջը — 2-րդ օրը՝ աջ ոտքի կոճի շուրջը — 3-րդ օրը՝ աջ ձեռքի դաստակի շուրջը — 4-րդ օրը՝ ձախ ոտքի կոճի շուրջը — 5-րդ օրը՝ ձախ ձեռքի արմունկի ծալքի հատվածում (վերևի հատվածում) — 6-րդ օրը՝ աջ ոտքի ծնկի ծալքի հատվածում (ներքևի հատվածում)

7-րդ օրը՝ աջ ձեռքի արմունկի ծալքի հատվածում (վերևի հատվածում) — 8-րդ օրը՝ ձախ ոտքի ծնկի ծալքի հատվածում (ներքևի հատվածում) — 9-րդ օրը՝ ձախ ուսից մինչև աջ ազդրը ձգվող կետագիծ — 10-րդ օրը՝ աջ ուսից մինչև ձախ ազդրը ձգվող կետագիծ: Օրվա ընթացքում հարկավոր է յոդը քսել միայն մեկ անգամ՝ գիշերը քնելուց առաջ: