Սիրելիս մենք բալիկ ենք ունենալու. Ես կնոջս չէի ասել, որ երեխաներ ունենալ չեմ կարող

-Սիրելիս միգուցե՞ ժամանակն է երեխաներ ունենալու։ Մենք արդեն ամեն ինչ ունենք՝ տուն, աշխատանք, մեքենա, կարողանում ենք բավականաչափ գումար վաստակել․․․ Ամբողջական երջանկության համար մեզ միայն երեխան է պակասում։

Ի՞նչ ես մտածում ,-Այդ ուղղությամբ շատ լուրջ մտածել է պետք։ Ասացի ես և գնացի խոհանոց։ Ախր մտածելու ոչինչ չկար։Մանուկ հասակում իմ տարած հիվանդության պատճառով բժիշկներն ասել էին, որ շատ քիչ հավանականություն կա, ու ապագայում կարողանամ երեխաներ ունենամ։

Ես դրա մասին երբեք չեմ ասել կնոջս։ Իսկ հիմա, հիամա ինչպե՞ս ասեի նրան այդ մասին։ Ես նրան վախենում էի կորցնել։ Անընդհատ հետաձգում էի այդ թեմայի շուրջ բոլոր խոսակցությունները։ Իսկ նա համառորեն փորձում էր համոզել ինձ, որ երեխան մեր կյանքը խինդով կլցնի։

-Սիրելիս շուտ կգա՞ս աշխատանքից, ես համեղ ընթրիք եմ պատրաստել։ -Եվ նման շատ բաներ։ Ես չէի կարեժողանում ասել, պատմել նրան ճշմարտությունը։Ախր շատ էի վաղենում նրան կորցնելու մտքից։ Մի օր ել երբ տուն գնացի նա երջանիկ, ժպիտը դեմքին բացեց դուռն ու ասաց։

— Սիրելիս շնորհավորում եմ, մենք բալիկ ենք ունենալու։ -Նա ինձ ցույց տվեց հղիության թեստը, իսկ ես չգիտեի ինչ ասեմ։ Ես ցույց տվեցի,որ անչափ երջանիկ եմ, բայց հոգուս խորքում ինձ տանջում էր մի հարց Ինչպե՞ս, մի՞թե նա կարող էր դավաճանել ինձ։ Ես չէի կարող այդպիսի բան սպասել նրանից։ Ախր նա էլ ինձ էր շատ սիրում։

Հաջորդ օրը ես գնացի հիվանդանոց անալիզներ հանձնելու։ Անալիզների պատրաստ լինելուն պես բժիշկը զանգահարեց ու ասաց,որ այո՛ կա հնարավորություն, որ ես կարող եմ երեխաներ ունենալ։ Հիմա ես մտածում եմ, որ սա Աստծո պարգև է, փաստորեն բժիշկներն այն ժամանակ սխալ եզրակացություն են տվել։ Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ։