Ես տառապում էի գաստրիտից, մինչև բժիշկ ընկերս խորհուրդ տվեց խմել ՍԱ… այժմ բողկի պես առողջ եմ

Գաստրիտը բավական տարածված է մեր ժամանակներում, դրա պատճառներից են՝ ոչ ռացիոնալ սննդակարգը, վնասակար սովորությունները, դեղամիջոցների չափից շատ օգտագործումը, բակտերիալ վարակները: Սրտխառնոց, ցավ, ախորժակի կորուստ, այրոց՝ այս ախտանիշերն անտեսելու դեպքում խոցից կամ այլ տհաճ հետևանքներից խուսափել չի լինի:

Այս խնդիրները հաղթահարել օգնելու և հիվանդության ախտանիշերը մեղմացնելու համար ներկայացնում ենք մի քանի ժողովրդական բաղադրատոմս: Բայց հիշի՛ր, որ բուժման մեթոդներից որևէ մեկն ընտրելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ:

1. Կտավատի սերմի եփուկ — Այն առանձնապես արդյունավետ է գաստրիտի ախտանիշերի վերացման և նույնիսկ դրա բուժման համար: 1 ճ. գ. սերմերի վրա ջուր լցրեք, եփեք 5 րոպե, թրմեք 2 ժամ: Միջոցն ընդունեք 1-ական ճ. գ. օրը 3-4 անգամ պարտադիր ուտելուց առաջ Գաստրիտի դեպքում ցավը մեղմացնելու համար կարելի է կտավատի սերմերով տաքացրած պարկը դնել հիվանդ մասին:

2. Կարտոֆիլի հյութ — Այս մեթոդը ցուցված է ստամոքի բարձր թթվայնությամբ գաստրիտով հիվանդներին: Կարտոֆիլի հյութ պատրաստելու համար չի կարելի օգտագործել կանաչած, ծլած կամ ջրազրկված բանջարեղենը: Վարդագույն տեսակներն օպտիմալ տարբերակն են բուժիչ հյութի պատրաստման համար: Հյութի ստացման համար կարելի է հյութաքամիչ օգտագործել կամ կարտոֆիլը քերիչով անցկացնել:

Հյութն օգտակար է միայն պատրաստումից հետո առաջին 10 րոպեներին, այնպես որ, այն պատրաստիր օգտագործելուց անմիջապես առաջ: Միջոցն ընդունիր 10 օր 1-ական ճ. գ. ուտելուց 30 րոպե առաջ օրը 3 անգամ: 10-օրյա ընդմիջումից հետո կրկնիր կուրսը՝ չափաբաժինն ավելացնելով մինչև 1/2 բաժակ: Այս մթերքը ոչ մի դեպքւոմ չի կարելի օգտագործել հիպոացիդ գաստրիտի, ստամոքսում չափից շատ խմորման, շաքարային դիաբետի դեպքում:

3. Ալոե և մեղր — Քրոնիկական գործընթացի դեպքում բարերար ազդեցություն է ունենում ալոեի հյութի և մեղրի խառնուրդը: Բաղադրիչները խառնիր հավասար չափաբաժիններով: Պատրաստի մթերքն ընդունիր 1-2 թ. գ. օրական 2 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

4. Կոկոսի ջուր — Սա չափազանց օգտակար և հրաշագործ ըմպելիք է: Այն ոչ միայն լավ է ազդում հիվանդ ստամոքսի վրա, այլև օրգանիզմը համալրում է անհրաժեշտ վիտամիններով և միկրոտարրերով: