Ամենահամեղ լոլիկը՝ վրացական ձևով․ ախորժելի, անուշաբույր ու շատ համեղ

Ամենահամեղ լոլիկը՝ վրացական ձևով․ ախորժելի, անուշաբույր ու շատ համեղ: Լոլիկով փակոցներ ձմռանը բոլորն են սիրում։ Այդ պատճառով էլ ձեզ համար գտել ենք լոլիկի պատրաստման հրաշալի եղանակ։ Ստացվում է շատ անուշաբույր և ախորժելի։ Փորձեք այս բաղադրատոմսը մի անգամ, այն կդառնա ձեր սիրելի տարբերակը։

Նշված բաղադրիչների քանակը նախատեսված է 1լ բանկայի համար․ լոլիկ՝ 0,7կգ , գազար՝ 0,5 հատ , պղպեղ՝ 1 հատ , սոխ՝ 1 հատ,
սխտոր՝ 1 պճեղ ,սամիթ, մաղադանոս՝ 1 ճյուղ , հատիկավոր սև պղպեղ՝ 5 հատ , աղ՝ 1թ․գ․ , շաքարավազ՝ 30գ , քացախ 9%՝ 30մլ:

Պատրաստման եղանակ․ Ստերիլիզացնել բանկաները։ Գազարը լվանալ ու մաքրել, կտրատել կլորակների։ Մաքրել սխտորը։ Կանաչին ու լոլիկը լվանալ։ Սոխը մաքրել ու կիսալուսնաձև կտրատել։ Պղպեղը կտրել մեջտեղից հանել կորիզները, կտրել պոչիկը, այնուհետև յուրաքանչյուր կտորը և 2 մասի կիսել։

Բանկայի մեջ դնել գազար, կանաչի ու սխտոր։ Հաջորդից պղպեղ, լոլիկ ու սոխ։ Կաթսայի մեջ ջուր լցնել ու հասցնել եռման աստիճանի, լցնել լոլիկի վրա։ Թողնել 20 րոպե։ Բանկաների մեջի ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը, հատիկավոր պղպեղը ու նորից հասցնել եռման աստիճանի։

Ստացված մարինադին քացախ ավելացնել ու լցնել բանկաների մեջ։ Փակել։ Շուռ տված ու ծածկոցով փաթաթված վիճակում թողնեl բանկաները՝ մինչ դրանց լիարժեք սառելը։ Բարի ախորժակ։