Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Առողջապահության նախարար Ասրեն Թորոսյանը հուլիսի 27-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման մեթոդական ուղեցույցը (ժամանակավոր)։

Մեթոդական ուղեցույցում ներկայացված են ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է հնարավորության սահմաններում ապահովել կոնտակտավորների հայտնաբերումը, քննարկելու տեխնիկական հնարավորությունները՝ COVID-19-ի օջախների տեղայնացման նպատակով: Այն հիմնված է COVID-19-ի առանձին դեպքերի և կլաստերների հետաքննության սկզբունքների վերաբերյալ ԱՀԿ հրապարակումների վրա:

Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի կարևորագույն սկզբունքներից են համայնքների ներգրավումը և հանրության աջակցությունը, համայնքների կենսաձևի և մշակութային կողմերի առանձնահատկությունների մանրամասն պլանավորումն ու դիտարկումը, կոնտակտավորների հայտնաբերման գործում հանրային առողջապահական կազմակերպությունների մասնագետների, հանրային ներգրավումը, առողջապահական կազմակերպություններին տրամադրվող նյութատեխնիկական աջակցությունը, ինչպես նաև տվյալներն «իրականում ժամանակում» համադրելու և վերլուծելու համակարգի առկայությունը:

Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է համապատասխան կարողությունների առկայություն՝ կասկածելի դեպքերը ժամանակին թեստավորելու համար: Այն դեպքում, երբ վերջինս հնարավոր չէ, թեստավորում և կոնտակտավորների հայտնաբերում կարելի է իրականացնել միայն բարձր ռիսկային կազմակերպություններում, որտեղ գտնվում են խոցելի անձինք, ինչպիսիք են բժշկական կազմակերպությունները, տարեցների տուն- ինտերնատները կամ այլ հաստատությունները:

COVID-19-ը կարող է տարածվել այն անձանց կողմից, որոնք գտնվում են հիվանդության նախախտանշանային փուլում կամ որոնց մոտ հիվանդությունն ունի անախտանիշ ընթացք, հետևաբար սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված են կոնտակտավոր անձանց համար կարանտինային ռեժիմի սահմանման կարևորությունը՝ երկրորդային փոխանցման հավանականությունը հետագայում նվազեցնելու համար:

«Անչափ կարևոր է, որ կոնտակտավորների հայտնաբերումը և դրա հետ կապված քայլերը, ինչպիսիք են կոնտակտավոր անձանց համար կարանտինային ռեժիմի սահմանումը և նրանց մեկուսացումն ու ինքնամեկուսացումը, չկիրառվեն որպես պատժամիջոց կամ կապված չլինեն անվտանգության միջոցների, ներգաղթի հետ կապված խնդիրների կամ հանրային առողջության տիրույթից դուրս գտնվող այլ խնդիրների լուծման հետ: Կոնտակտավորների հայտնաբերման հետ կապված միջոցառումները պետք է հասանելի լինեն բոլոր համայնքներին: Ըստ էության, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պացիենտների և նրանց կոնտակտավորների կամավոր մասնակցություն»,-նշվում է նախարարի հրամանում:

3. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

13. Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացին նախապատրաստվելը, պատրաստվածությունը և գործողությունները կախված են վարակի տարածման չորս հիմնական սցենարից.
1) Հիվանդության դեպքեր չեն գրանցվել՝ հանրային առողջապահական մասնագետները վերապատրաստվում են կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի առանձնահատկությունների ուղղությամբ՝ վարակի տարածման առաջին դեպքերին արձագանքելու համար:
2) Գրանցվել են հիվանդությանառանձին դեպքեր՝ իրար հետ կապ չունեցող առանձին (հատուկենտ) դեպքեր կամ խմբեր՝ վարակի տարածումն արագ ճնշելու համար անհրաժեշտ է հայտնաբերել բոլոր կոնտակտավորներին՝ առանց բացառության:
3) Գրանցվել են հիվանդության խմբային դեպքեր՝ կոնտակտավորների հայտնաբերումը խիստ կարևոր է վարակի տարածումը զսպելու և խմբերի ներսում վարակի տարածման միտումը նվազեցնելու համար:
4) Գրանցվել է վարակի զանգվածային տարածում՝ կոնտակտավորների հայտնաբերումը դժվար է, երբ վարակի տարածումն ինտենսիվ բնույթ ունի, բայց պետք է հնարավորինս իրականացնել՝ կենտրոնանալով կենցաղային շփումների,

բուժաշխատողների, բարձր ռիսկայնությամբ փակ հաստատությունների (տուն- ինտերնատներ, երկարատև խնամքի հաստատություններ), և բնակչության խոցելի խմբերում կոնտակտավորների վրա՝ պահպանելով վարակի ավելի քիչ տարածվածություն ունեցող տարածքներում կոնտակտավորների հայտնաբերման պատրաստվածության բարձր մակարդակ:
14. Երբ արձանագրվում է հիվանդության դեպքերի թվի նվազում, և մասնավորապես, երբ թուլացվում են հանրային առողջապահական և սոցիալ- տնտեսական խիստ միջոցառումները, վարակման դեպքերի և կոնտակտավորների արագ հայտնաբերումը չափազանց կարևոր է՝ վարակի տարածման ցածր մակարդակը պահպանելու և համաճարակաբանական նոր շղթաներն արագ հայտնաբերելու համար:

4. ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

15. COVID-19-ի կասկածելի, հավանական և հաստատված դեպքերի սահմանումները ներկայացված են Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում (պարբերաբար կարող է փոփոխվել):
16. Հաստատության կողմից, ով իրականացնում է նմուշառումը և թույլտվություն ունի «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ, ստեղծում է համապատասխան ուղեգիր` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։
17. Նմուշները տեղափոխվում են (այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հետազոտության և տվյալները, լաբորատոր արդյունքի պատրաստ լինելու դեպքում, տեղադրվում են «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ:
18. Լաբորատոր հետազոտությունների արդյունքում COVID-19-ի հաստատված դեպքերի վարումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկի, իսկ վերջինիս կոնտակտավորների հայտնաբերումն իրականացվում է հանրային առողջապահական մարմինների կողմից:
19. Կոնտակտավորների հայտնաբերում անհրաժեշտ է իրականացնել բոլոր հաստատված դեպքերի համար, իսկ թեստավորման համապարփակ կարողությունների բացակայության դեպքում՝ ցանկալի է հավանական դեպքերի համար:

20. Կոնտակտավոր համարվում է ցանկացած անձ, ով COVID-19-ով հիվանդի մոտ ախտանշանները հայտնվելուց 2 օր առաջ ժամանակահատվածից մինչև ախտանշանները հայտնվելուց հետո 14 օրվա ընթացքում ենթարկվել է նրանից վարակվելու վտանգի, մասնավորապես՝
1) COVID -19-ով հիվանդից 15 րոպեից ավել մինչև 1 մետր հեռավորության վրա գտնվելով,
2) COVID -19-ով հիվանդի հետ անմիջական ֆիզիկական շփման մեջ գտնվելով,
3) անմիջական խնամք ցուցաբերելով COVID-19-ով հիվանդներին՝ առանց պատշաճ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՊՄ) օգտագործման,
4) այլ եղանակով՝ տես աղյուսակ 1:

21. Եթե հաստատված դեպքերի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, ապա կոնտակտավոր անձանց վարումը կատարվում է այնպես, ինչպես ախտանշաններ ունեցող հիվանդի դեպքում, իսկ վարակման վտանգի ենթարկվելու ժամանակահատվածը համարվում է հիվանդից նմուշառում կատարելուց առաջ 2 օրից մինչև նմուշառումից հետո 14 օրը:
22. Կոնտակտավոր անձանց հայտնաբերումը՝ կոնտակտավոր անձանց հայտնաբերելու համար անհրաժեշտ է իրականացնել դեպքերի մանրամասն հետազոտություն և զրուցել COVID-19-ով հիվանդների կամ նրանց խնամողների հետ (ստորև տես հարցաշարի (ժամանակավոր) տարբերակը), մասնավորապես՝
1) Հիվանդի ԱԱՀ (անհրաժեշտությոն դեպքում ճշտվում է),
2) Տարիք (օր, ամիս, տարեթիվ, իսկ մինչ 1 տարեկան երեխաների համար՝ ամսական),
3) Փաստացի բնակության հասցե,
4) Հիվանդը հոսպիտալացված է թե ոչ, ամսաթիվ, հոսպիտալացման վայրը,
5) Պացիենտը՝

ա. շփում ունեցե՞լ է COVID-19 հաստատված դեպքի հետ (հնարավորության դեպքում նշել ով է),
բ. շփում ունեցե՞լ է COVID-19 հաստատված դեպքի կոնտակտի հետ (հնարավորության դեպքում նշել ով է),
գ. վերադարձե՞լ է արտերկրից (օդային կամ ցամաքային), եթե այո երբ և որ երկրից: Ինքնաթիռով ժամանման դեպքում հնարավորության դեպքում նշել չվերթի և նստատեղի համար,
դ. աշխատում կամ սովորու՞մ է, եթե այո՝ ապա նշել վերջին հաճախումը (օր ամիս տարեթիվ),
ե. հիվանդի հետ սերտ շփված անձինք՝ ընտանեկան օջախ / կազմակերպ օջախ,
զ. դիմե՞լ է որևէ բժշկական հաստատություն՝ բուժօգնության կամ միջամտության համար,
է. արդյո՞ք պացիենտի կոնտակտավորների շրջանում կան այնպիսինները, ովքեր աշխատում են օրինակ՝ սպասարկման ոլորտում (բանկ, վարսավիրանոց, փոստային բաժանմունքներ, խանութներ և այլն), բժշկական հաստատություններում, պետական կառույցներում, արտադրամասերում և այլն,
ը. վարակի աղբյուրը համարու՞մ է աշխատանքի վայրը, քանի որ աշխատավայրում շփվել է հաստատված հիվանդի/ների հետ,
թ. վարակի աղբյուրը համարու՞մ է ընտանեկան օջախը,
ժ. մասնակցե՞լ է որևէ միջոցառման, մասնավորապես՝ տոնական և հիշատակի (հարսանիք, թաղում և այլն), ինչպես նաև կրոնական տոների և ծիսակատարությունների,
ժա. օգտվու՞մ է հանրային տրանսպորտից, եթե այո՝ արդյո՞ք կրում է անհատական պաշտպանիչ միջոցներ,
ժբ. օգտվու՞մ է խանութներից, եթե այո՝ արդյո՞ք կրում է անհատական պաշտպանիչ միջոցներ:

6) Պացիենտը՝
ա. եղել է ինքնամեկուսացված,
բ. տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով՝ տանից գ. դիմել է ինքնակամ:

7) Եթե տվյալ տարածքում, կազմակերպությունում, բնակավայրում արձանագրված են եղել հաստատված դեպքեր, ապա տրվում են հուշող հարցեր հաստատված դեպքի հետ կապը պարզելու համար: