Ուշագրավ. Արտակարգ դրnւթյունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Ինչպես գիտենք այսօր Հուլիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել էր համավարակի հիվանդության ընդհանուր 28 հազար 936 դեպք, որոնցից 16 հազար 302-ն` առողջացածները, 491-ը` մահվան ելքով:

Համաճարակային հիվանդությամբ փաստացի բուժումը շարոունակում էր ստանալ 11984 հիվանդ: Ընդհանուր առմամբ կատարվել էր 123 հազար 815 թեստավորում: Այսպիսով` ունեինք համաճարավից հաստատված 330 նոր դեպք ու 162 ապաքինված։

Հայաստանի Հանրապետության Իշխանությունները ուզում են կրկին երկարաձգել համաճարակով պայմանավորված և մարտի տասնչորսից հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը, ում տեղեկությունների համաձայն,

այս օրերին ՀՀ կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով Ու որոշ լուրերի համաձայն այն արդեն պատրաստ է:

Տեղեկացել է, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի տասներեքին, կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման մասին նախագիծը,

հետո նույն օրը՝ ժամեր հետո կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ նույնպես՝ նույն հարցով: Ավելին, ըստ այդ նույն լուրերի, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչև դեկտեմբեր: