Էդգար Իգիթյանը ցույց է տվել, թե ինչ ռոմանտիկ հանգստյան օր է ունեցել կնոջ հետ

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դերասան Էդգար Իգիթյանն   ամուսնացել է նախորդ ամռանը։

Էդգարը, որը միշտ ասում է, որ երջանիկ է, քանի որ գտել է իրական սեր, մոտ երկու տարի ընկերություն անելուց հետո կնության առավ Լուսինե Չոբանյանին, որը մարզասրահներից մեկում աշխատում է որպես մարզիչ։

Թեև դերասանը շատ ակտիվ է Ինստագրամում, սակայն կնոջ հետ շատ հազվադեպ է լուսանկարներ հրապարակում։

Եվ այսօր բացառիկ դեպք է, երբ դերասանը լուսանկարներ է հրապարակել Լուսինեի հետ՝ ցույց տալով, թե ինչպես է հանգստյան օրն անց կացրել կնոջ հետ։