Այսօր առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ֆոկաչո պանրով: Այն ստացվում է փափուկ, նուրբ եւ շատ բուրավետ: Դասական տարբերակով, ֆոկաչոյի խմորին սեղմում են մատներով, արդյունքում փոսիկներ են մնում, իսկ այս տարբերակով մի փոքր հեռացել ենք ստանդարտից:Այս խմորի հետ շատ հաճելի է աշխատել, այն կգերի իր համով եւ վերջնական արդյունքով: Դուք պարզապես պետք է փորձեք այս բաղադրատոմսը:
Բաղադրիչներ ՝ 300 գ ալյուր, 1 թեյի գդալ չոր խմորիչ , 150 մլ տաք կաթ, 1 ճաշի գդալ շաքարավազ , 1 ձու, 1 թեյի գդալ աղ, 50 գ կարագ , Ֆոկաչոյի վրա քսելու համար , 3-4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ , 3 պճեղ սխտոր։
1 թեյի գդալ պրովանսյան համեմունքներ (կամ ըստ ճաշակի) ։ Լցոնման համար՝ 170 գ մոցարելլա պանիր ։Պատրաստման եղանակը տեսանյութում: