Կենտրոնական բանկը պարտավոր է. Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ պարտք ունեցող քաղաքացիների համար

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը։

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով պարտավոր է հրապարակել բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:

Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը: Սույն մասի կիրառման նպատակով արտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում է հրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Անպարտաճանաչ պարտապան է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը: Սույն կետով նախատեսված տեղեկությունների հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում:

Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):

Աղբյուր