Փոքրիկ եզան լեզուն՝ թութքի, շաքարի բարձր մակարդակի և վատ խոլեստերինի դեմ, կազատի սպիներից և այլն…

Եզան լեզուն օգտակար բույս է, այն հաճախ օգտագործում են միջատների և օձերի խայթոցների դեպքում, նաև ցանի և կտրվածքների բուժման համար: Եզան լեզվի հզոր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկությունները կարող են օգտագործվել վերքերը բուժելու և մաշկային խնդիրների հետ կապված քորի ու ցավի մեղմացման համար:

1. Ապաքինող հատկություն — Ունի վերքերն ապաքիոնող հատկություն: Տերևը դրեք վերքի վրա և ծածկեք վիրակապով, որպեսզի տեղում մնա: Այն առանձնակի օգտակար է միջատների խայթոցի դեպքում: 2. Հակավարակային հատկություններ — Տերևները մանրացրեք կամ տրորեք և քսեք մաշկին թույնը վերացնելու կամ վարակը կանգնեցնելու համար: Այն նաև կկանխի սպիների առաջացումը:

3. Հակաբորբոքային հատկություններ — Եզան լեզվի տերևները և դրա սերմերը հզոր հակաբորբոքային հատկություններ ունեն: 4. Վիտամիններ և հանքանյութեր — Եզան լեզուն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, հատկապես՝ երկաթով: Պետք է երիտասարդ բույսն օգտագործեք ամեն օր: Ավելացրեք աղցաններին:

5. Մոծակների դեմ միջոց — Օգտագործվում է որպես մոծակների խայթոցների կանխարգելիչ: Այս բույսի տերևները նաև օգտակար են մեղվի խայթոցի, մաշկային ցանի, կտրվածքների և ուգրիների դեպքում: Տերևները դրեք խնդրահարույց մասին, կապեք վիրակապով և թողեք 4 ժամ: Կարող եք նաև թեյ պատրաստել այս բույով: Թեյը կարող է՝ Օգնել վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ, ինչն առանձնակի օգտակար է դիաբետիկների համար:

Նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Կօգնի թութքի դեպքում: Գրգռված հաստ աղու թեթև ախտանիշի դեպքում: Օգնում է փորլուծության և փորկապության դեպքում: Վերացնում է միզապարկի վարակները: Օգնում է երիկամների հետ կապված խնդիրների դեպքում:

Եզան լեզու նաև կարող են երեխաներն օգտագործել, քանի որ կողմնակի ազդեցություններ չունի: Կարող եք օգտագործել տերևները, թեյ պատրաստել, թուրմ՝ ընդհանուր առողջական վիճակը լավացնելու համար: Եթե առողջական լուրջ խնդիրներ ունեք կամ ուժեղ ցավեր, խորհուրդ ենք տալիս խորհրդատվության համար բժշկի դիմել: Ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար: