Պատրաստելով այս շախմատաձև չիզքեյքը՝ ինձ խոհարարության աստվածուհի զգացի. Ընդամենը 30 րոպե և պատրաստ է

Շախմատաձև տորթ — շոկոլադով-կաթնոշոռով դեսերտի բաղադրատոմս: Բաղադրիչները խմորի համար՝ 50 մլ կաթ , 2 թ. գ. կակաո , 150 գ. կարագ , 180 գ. ալյուր , 3 ձու , 1 թ. գ. փխրեցուցիչ ։ Բաղադրիչները կրեմի համար՝ 4 ձու ,120գ շաքարի փոշի, 700 գ. կաթնաշոռ, 200 գ թթվասեր , 125 գ. կարագ , 2 ճ. գ. ալյուր , 1 ճ. գ. վանիլի էքստրակտ։

Բաղադրիչները գլազուրի համար՝ 100 գ. շոկոլադ , 50 գ. կարագ ։ Կարող ես թթվասերը յոգուրտով փոխարինել, վանիլի էքստրակտը՝ վանիլային շաքարավազով: Կաթնաշոռն ավելի լավ է՝ միջին յուղայնության լինի:

Պատրաստումը՝ 1. Կաթը, կակաոն, շաքարավազը և կարագը լցրու կաթսայի մեջ և դիր կրակի վրա մինչև բոլոր բաղադրիչները հալվեն: Խառնիր: Երբ զանգվածը համասեռ դառնա, վերցրու կրակի վրայից, թող սառի: 2. Սառը զանգվածին ավելացրու ալյուր, փխրեցուցիչ և ձվերը: Խառնիր հարիչով ցածր արագությամբ կամ ձեռքի հարիչով:

3. Թխելու ձևամանի վրա փայլաթիեթեղ կամ պերգամենտ դիր: Լցրու խմորը և հավասարաչափ տարածիր: Դիր մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը 25 րոպեով: 4. Նշված ժամկետի ավարտին հանիր վառարանից: Թող սառի, հանիր ձևամանի միջից, թող էլի սառի: 5. Կաթնաշոռով կրեմի համար կարագը հարիր շաքարի փոշու և դեղնուցների հետ:

6. Մաս-մաս ավելացրու կաթնաշոռը և թթվասերը: Հարիր մինչև համասեռ զանգված ստացվի: 7. Հարիր սպիտակուցները, ավելացրու կաթնաշոռով զանգվածին: Կարող ես վանիլի էքստրակտն ավելացնել և ամենը լավ խառնել: Դիր սառնարանը: 8. Շոկոլադե բիսկվիթը կտրտիր նույն լայնության 10 հավասար շերտի:

9. Թխելու ձևամանի վրա կերակրի թաղանթ կամ պերգամենտ դիր: Շերտերը դիր միմյանցից նույն հեռավորության վրա: 10. Շարքերի մեջտեղի ազատ տարածքը կաթնաշոռով կրեմով լցրու: 11. Երկրորդ շերտը դիր: Հիմա կաթնաշոռով կրեմի վրա դիր շոկոլադե շերտերը: Բաց մասերը կրեմով լցրու:

12. Ջրի գոլորշու վրա հալեցրու կարագը և շոկոլադը, ավելի լավ է՝ օգտագործել կաթնային և սև հավասար քանակությամբ: Քասիր տորթի վրա և այն դիր սառնարանը 30 րոպեով: Եթե չես ուզում գլազուր օգտագործել, կարող ես շոկոլադ քերել և լցնել տորթի վրա: Թղթից շերտեր կտրտիր և դիր տորթի վրա: Քառակուսիների վրա շաքարի փոշի ցանիր: Պատրաստ է: