Տորթ «Թռչնի կաթ»․ պատրաստեք այն այս բաղադրատոմսով, և տորթը կստացվի շատ համեղ, նուրբ և գեղեցիկ

Բաղադրությունը ` Խմորի համար ` 4 հատ ձու , 1,5 բաժակ շաքարավազ , 100 գ կարագ , 3 ճ/գ մեղր , 4 ճ/գ կաթ , 4 բաժակ , ալյուր։ Կրեմ ` 2 բաժակ կաթ , 1,5 բաժակ շաքարավազ , 4 ճ/գ ալյուր , 250 գ կարագ , վանիլին։ Գլազուր ` 3 ճ/գ կակաո , 3 ճ/գ թթվասեր , կես բաժակ շաքարավազ , 30 գ կարագ։ Պատրաստման եղանակները `

Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180°C տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։

Կրեմ — Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլինը։ Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4-րդ շերտի վրա գլազուր քսել։

Գլազուր — Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո վերցնել կրակից և վրան ավելացնել կարագը։