Շատ լավ լուր ՌԴ- ում հարազատներ ունեցողների համար

Մոսկվան ակնկալում է առաջիկա շաբաթների ընթացքում վերսկսել թռիչքներն ավելի շատ երկրների հետ: Այս մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրենի պաշտոնակատար Դենիս Միկերինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցություններ են ընթանում մի շարք պետությունների հետ համապատասխան նախարարությունների մակարդակով: Այժմ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հերթն է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, օրերի, շաբաթների ընթացքում, մենք կունենանք ավելի լայն ցուցակ»,-ասել է Միկերինը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի: