8-ամյա Զոյային վերցրել են մանկատնից․ հիմա նա մոդել է և օգնում է մանկատան մյուս երեխաներին

Երեխաներն ամենաանկեղծ և մաքուր արարածներն են։ Նույնիսկ երբ կյանքը նրանց նկատմամբ դաժան է լինում, նրանք չեն կորցնում բարեգթության և ուրիշներին օգնելու ցանկությունը։ Positive-ի այսօրվա հերոսուհին բոլորից լավ գիտի, թե որքան ծանր կարող է լինել կյանքն անգամ շատ վաղ տարիքում։

Բայց փոխանակ չարանալու աշխարհի վրա, նա բաց սրտով օգնում է մյուս երեխաներին երջանկություն գտնել։ Զոյան զրկվել է մորից գրեթե ծնվելուց անմիջապես հետո: Տատը չէր կարող ինքնուրույն հոգ տանել հիվանդ երեխայի համար, և երեխան հայտնվեց մասնագիտացված մանկատանը: Գրեթե ոչ մի հույս էլ չկար, որ նրան կորդեգրեն, քանի որ աղջիկը վատառողջ էր։

Սակայն մի անգամ նրան նկատեցին «Փոփիր մեկ կյանք» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները և Զոյայի համար տեսահոլովակ նկարեցին՝ որպեսզի օգնեին նոր ընտանիք գտնել: Հենց այդպես նրա մասին իմացան Տատյանա և Դենիս Կուկուշկինները:

Ապագա ծնողները բառացիորեն սիրահարվեցին աղջկան առաջին հայացքից և անմիջապես սկսեցին պատրաստել որդեգրման փաստաթղթերը: Ամեն բան շատ հարթ ընթացավ, առանց քաշքշուկների և միակ բանը, որ նրանք չէին կարողանում հասկանալ, այն էր, թե ինչպես նախկինում ոչ ոք նման հրեշտակին չէր որդեգրել:

Բայց երբ գրեթե ամեն ինչ պատրաստ էր, Տատյանան պարզեց, որ աղջիկը առողջական լուրջ խնդիրներ ունի: Սկզբում նա և իր ամուսինը շատ վախեցան, երբ լսեցին Զոյայի բոլոր ախտորոշումների ցանկը, բայց չկարողացան անմիջապես հրաժարվել երեխայից: Ուսումնասիրելով նրա հիվանդությունների մասին բոլոր տեղեկությունները և ևս մեկ անգամ լավ մտածելով ՝ նրանք որոշեցին այս հրաշքին իրենց ընտանիքի մի մասը դարձնել:

Եվ երբ Տատյանան արդեն պատկերացնում էր, թե որքան լավ իրենք բոլորը միասին ապրեն, կնոջը մեկ այլ տհաճ նորություն էր սպասում։ Մինչ նա որդու հետ հիվանդանոցում պառկած էր և տոմսերի սքաներն էր ուղարկել խնամակալության մարմիններին, որ շուտով Զոյայի մոտ կլինի և նրան տուն կտանի։ Նրան զանգահարեցին մանկատնից և հայտնեցին, որ մի կին է ժամանել և ոյային Մոսկվա է տարել։

Մեկ ու կես ամիս շարունակ Տատյանան չէր կարողանում համակերպվել այդ մտքի հետ, որ իրենից խլել են երեխային։ Սակայն մի օր կրկին զանգեց հեռախոսը և նրան հայտնեցին, որ Զոյային հետ են վերադարձրել։ Կուկուշկինների ուրախությանը չափ չկար։ Ընտանիքի հայրը մեկնեց Կեմերովո աղջկա հետևից։ Աղջկա հետ ծանոթությունից հետո, Դենիսը զրուցեց մանկատան գլխավոր բժշկի հետ։ Լսելով երեխայի բոլոր հիվանդությունների և առանձնահատկությունների մասին, ամուսինը զանգահարեց Տատյանային և խոստովանեց, որ իրոք վախենում է։

Բայց որոշումն արդեն կայացված էր։ Դենիսը վերցրեց Զոյային, դեղերի մեծ կապոցը, դրանք ընդունելու ուղեցույցները և տուն վերադարձավ։ Հետագայում պարզվեց, որ Զոյայի արտաքինը միայն Կուկուշկիններին չէր, որ այդքան դուր էր եկել։ Ընկերներն անընդհատ առաջարկում էին Տատյանային՝ նկարել Զոյային գովազդի կամ որևէ ամսագրի շապիկի համար: Բայց վճռորոշ դարձավ պատահական հանդիպումը լեգենդար Ալեքսեյ Վասիլևի հետ, որը աշխարհի համար բացահայտել է Իրինա Շեյքին և Օլգա Կուրյենկոյին:

Ալեքսեյը խնդրեց մի քանի լուսանկար անել, ինչից հետո փոքրիկ գեղեցկուհու մոդելային կարիերան սկսեց սրընթաց վերելք ապրել։ Մի անգամ, երբ Զոյան արդեն բավական հաջողությունների էր հասել, նա հարցրեց մորը, թե ինչպես կարող է օգնել մանկատանը մնացած երեխաներին, որպեսզի նրանք էլ ընտանիք ունենան։ Այդ ժամանակ մայր և դուստր որոշեցին մոդելային բիզնեսից Զոյայի վաստակած ողջ գումարը ուղղել մանկատան երեխաների կարիքներին։

Զոյա Կուկուշկինան դարձավ ժամանակին իրեն օգնած «Փոխիր մեկ կյանք» հիմնադրամի ամենակրտսեր դեսպանը։ Աղջկա կյանքն իրոք հեքիաթի է նման, իսկ նա ընդամենը տարեկան է։ Իսկ ամենակարևորն այն է, որ ժամանակին Կուկուշկինները չհանձնվեցին և փոքրիկ Զոյային հնարավորություն տվեցին զգալու իսկական ընտանեկան օջախի ջերմությունը, ընտանիքի հոգատարությունն ու բացահայտելու իր ներուժը։

Աղբյուր